Այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

photo-2025-03-11-14-58-04-770x_

Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, ով արդեն 22 օր հացադուլի մեջ է՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի:

Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված, ինչի մասին նա խոսել է վերջին ձայնային ուղերձի ընթացքում։

Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:

--00—ՅՄ