ՍԴ-ն միավորել է 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում կարծում են, որ նորընտիր ԱԺ առաջին նիստը կկայանա հուլիսի 26-ին։ Եթե ընդդիմությունը ՍԴ-ում չվիճարկեր ընտրությունների արդյունքները, տեղի կունենար հուլիսի 5-ին:

ՍԴ-ն միավորել է 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը եւ նիստի օր նշանակել հուլիսի 9-ը՝ ժամը 11։00-ին, բանավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն է։ ՍԴ-ն որոշում կկայացնի 15-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ հուլիսի 17-ը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ