ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Հուլիսի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Գրիգորյանի գլխավորած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը։
ԱՀ քննչական կոմիտեի անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նախանշվել են ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեների փոխգործակության ընդլայնմանն և կադրերի մասնագիտական գիտելիքների բարձրացմանն առնչվող հարցեր:
--00--ԿԿ