ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հուլիսի 13-ին, Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար:
Փոքրիկը կգտնվի համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, երեխայի առողջական վիճակի, ինչպես նաև հետագա գործողությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
--00--ԱԹ