ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
«Հայաստանն ի վիճակի չէ դիմադրել Ադրբեջանին, բանակը կազմաքանդված է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նրա համոզմամբ, ՀՀ-ն ժամանակ է շահում հաշտության պայմանագրի ցավոտ կետերին ժողովրդին սովորեցնելու համար, և իշխանությունը շահագրգիռ է դրանում։
Խոսելով տարածաշրջանային խնդիրների և սահմանների անվտանգության մասին՝ Պետրոսյանը նշեց, որ հայ-թուրքական բարեկամությունն անհնար է, և Թուրքիան կարող է Սյունիքում անել այն, ինչ արեց Սիրիայի հյուսիսում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ