ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 17, 24News
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարեգործական հիմնադրամի հետ համատեղ անցկացրել են մարդասիրական ակցիա Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտ:
Հումանիտար ակցիայի շրջանակում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ միասին նվիրել են ապուրների հավաքածուներ և խոհանոցային պարագաներ:
«Այսօր Մաճկալաշեն գյուղում տեղի է ունեցել հումանիտար ակցիա, որի ընթացքում ներքին տեղահանված 14 և 3 բազմազավակ ընտանիքի տրամադրվել են խոհանոցային և սննդամթերքի հավաքածուի տեսքով», - հայտարարել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:
Խաղաղապահները շփվել են նաև տեղի բնակչության հետ, ուսումնասիրել բնակության վայրերը և ընդունել ներքին տեղահանված անձանցից հիմնական անհրաժեշտ ունեցվածքի վերաբերյալ դիմումները:
--00—ՄՀ