ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում սկսվել է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
207 երկրների պատվիրակություն է մասնակցում մարզիկների շքերթին։
Ավանդույթի համաձայն առաջինը ներկայացան հույները, նրանց հաջորդեց փախստականների թիմը։
Ջերմ արձագանք ստացավ Հայաստանի պատվիրակությունը։ Մեր դրոշակակիրներ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հպարտորեն ծածանում էին հայոց եռագույնը։
Շքերթը կեզրափակեն տանտերերը։
--00--ԿԿ