ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին հանդիպում է ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` իշխանական պատգամավորները ցանկացել են անձամբ Հարությունյանից պարզել, թե Արցախում ինչ իրավիճակ է սահմանային, սոցիալական ու քաղաքական առումով:
Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ Արցախում ընդդիմությունը պահանջում է՝ արտահերթ ընտրություններ կայանան, տարբեր սոցիալական հարցեր այդպես էլ չեն լուծվում, ինչի համար ՔՊ-ականները հանդիպում են նախաձեռնել:
Հավելենք, որ դեռևս օգոստոսի 9-ին էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հանդիպում էր ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
--00--ԱԹ