ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմանում ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դանիելյանի գլխավորությամբ։
Ըստ աղբյուրի՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
--00—ԼՄ