ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 61-ամյակի առիթով։
Ուղերձում ասվում է․
«Մեծարգո՛ պարոն Սահակյան․
սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան 61-ամյակը, ցանկանում երկար տարիների կյանք, անձնական երջանկություն՝ ի բարօրություն Ձեր ընտանիքի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների:
Ձեր ողջ կյանքը եղել է նվիրում մեր հայրենիքին, նրա շենացմանը, անվտանգային համակարգի ապահովմանը:
Խնդիրների այս շարքը շատ ավելի ծավալուն եղավ, երբ ժողովուրդը Ձեզ վստահեց Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը:
Մեծարգո՛ պարոն նախագահ, Ձեր կուտակած աշխատանքային վիթխարի փորձն ու մարդկային բարձր որակները դեռ շատ են պետք մեր երկրին:
Ամուր եղեք»:
--00--ԿԿ