ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության պարագայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշենք, ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունում ակտիվորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման հարցը:
--00--ԱԹ