ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Հավատարիմ լինելով Արցախի հարցերով միասնական հարթակ ստեղծելու գաղափարին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնարկել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգով մտահոգ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական, հասարակական ուժերի և գործիչների համախմբման գործընթացը
2021թ. սեպտեմբերի 6-ին «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում»,-ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
--00--ԿԿ