ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24 News
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սեպտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որով Տեղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Ղուլունցին։
«Դավիթ Ղուլունցին 2021թ․ սեպտեմբերի 24-ից նշանակել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ առաջիկա ավագանու ընտրություններին Դավիթ Ղուլունցը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3f5f1a594d80eb171f7d02d7e5290f5e
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
--00—ՄՀ