ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա անդրադարձել է ճանապարհների ապաշրջափակման կարևորությանը, Հայաստանի՝ կառուցողական երկխոսությանը պատրաստ լինելուն, Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարություններին և այլ թեմաների:
«ԼՂ` Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայ ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել: Որևէ հայ չի ապրում և չի կարող ապրել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ հայտարարությունները լարում են մթնոլորտը. Ադրբեջանը գերի է պահում ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիների. շատերին շինծու դատապարտել է, իսկ ոմանց գերության փաստը չի խոստովանում: Նա ընդգծել է՝ մեր գերիների` Ադրբեջանում խոշտանգվելու մասին անհերքելի ապացույցներ կան, ապա խոսել Բաքվի ռազմավարի պուրակի մասին, որ թշնամության ապացույց է:
ՀՀ վարչապետը հայտարարել է՝ ՀՀ-ն պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության, սակայն դրա համար անհրաժեշտ է օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների վերադարձի, սկսել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով: Արցախի կարգավիճակը չի կարող որոշվել ուժի կիրառման միջոցով»,- ասել է նա:
--00--ԱԹ