ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Կառավարության նիստում որոշվեց ֆինանսավորում տրամադրել Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ֆինանսական միջոցներ հանրագումարը կազմում է 13 միլիարդ 473 միլիոն դրամ․
«Հատկացումները կատարվում են յուրաքանչյուր ամիս»։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում Սյունիքի մարզին շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրել, որը Սյունիքի համայնքների կենսականությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է ։
--00—ՄՀ