ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Թեմիրբեկ Ասանբեկովը սեպտեմբերի 30-ին Մոսկվա - Երեւան - Նուր-Սուլթան - Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ տարածքում գազի փոխադրման սակագնի շուրջ տարաձայնությունների մասին:
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի փոխադրման սակագնի հարցը զգայուն է:
«Հուսով ենք, որ մինչ էներգետիկ ընդհանուր շուկայի ձեւավորման մասին փաստաթղթի ստորագրումը տարաձայնությունները կլուծվեն»,- հավելել է նախարարը:
--0--ԿԿ