ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հոկտեմբերի 5-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր, ստացել համապատասխան հրահանգներն ու զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստականությունը, պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը։
--00--ԱԹ