ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հոկտեմբերի 12-ին, ՀՀ ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։
--00--ԿԿ