ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում՝ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։
Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները հայտնաբերել են 13 խախտում։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։
--00—ՄՀ