ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Այսօր Արթիկ համայնքի գործող ղեկավար Մխիթար Վարագյանը հանդես է եկել ուղերձով՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ։
Մասնավորապես նա նշել է, որ 2021թ.-ի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու է «Միասնական Արթիկ» դաշինքի ցուցակով:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 30-ին «Արդարություն» կուսակցությունը և «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կնքել են հուշագիր 2021թ-ի Դեկտեմբերի 5–ի Տեղեկան Ինքնակառավարման Մարմինների ընտրություններին միասնաբար հանդես գալու Արթիկ համայնքում «Միասնական Արթիկ» դաշինքով, Գավառ քաղաքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքով և Փարաքար համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքով։
--00--ԱԹ