ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Ընթացքի մեջ են Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքի մոդուլային նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները: Ծրագրի ֆինանսավորումն իրականցնում է ՀՀ կառավարությունը՝ «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում:
Նորակառույց դպրոցում առկա կլինեն կրթական գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այն կունենա հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ:
Մոդուլային դպրոցները նախատեսված են մինչև 100 աշակերտի համար: Ընտրվել են այն դպրոցները, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսմակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ:
--00—ԼՄ