ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Ճանապարհաշինության ոլորտում աշխատանքները շարունակվում են, այս փուլում կարևոր ենք համարում Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նշված հատվածի կառուցումը, նրա խոսքով, դիտարկվում է որպես առաջնահերթություն։ Սանոսյանը հույս հայտնեց, որ մրցութային փուլից հետո՝ 2022 թվականին, ճանապարհը կառուցող շինարարական կազմակերպություն կլինի։
Գնել Սանոսյանը ասաց նաև, որ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է։
«Մենք, փաստացի, այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ կարգավիճակով ունենք, բայց այդ հատվածներում դեռ տարբեր տեղերում՝ Տաթև-Լծեն, մի շարք համայնքներ՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գնացող ճանապարհներ են կառուցվում», - նշեց նա։
--0--ԿԿ