ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24 News
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են ներկայացրել` պահանջելով այսօր ԱԺ արտահերթ լիագումար նիստ հրավիրել, ուր կհրավիրվի և իրենց հուզող հարցերի շուրջ պարզաբանումներ կտա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ մեծամասնությունը մերժեց ընդդիմադիրների առաջարկը: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրների ներկայացրած դիմումը «զապիսկա» որակեց, նշեց` այն քննարկման ենթակա չէ: Ընդդիմությունն իշխանության այս քայլը քաղաքական որոշում գնահատեց:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ժամը 20.00-ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ լիագումար նիստ, օրակարգում ստեղծված իրավիճակն է։
--00--ԱԹ