ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել ՌԴ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հրապարակել է լրատվամիջոցների հարցերի պատասխանները։

Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ - Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:

Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ - ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:

Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը:

--00—ԼՄ