ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Նոյեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կարևորություն ունեն նաև Միջին Արևելքի անվտանգության և կայունության տեսանկյունից։
--00--ԱԹ