ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները՝ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ից ձեր կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e-request.am կայքի) միջոցով։
Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ից ճանապարհային ոստիկանության info@roadpolice.am էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար»։
--0--ԿԿ