ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24 News
ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզին գումար է հատկացրել` մարզում արտահերթ խնդիրները լուծելու նպատակով։
Կառավարության արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 400 միլիոն դրամ՝ մարզի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր ու հրատապ խնդիրները լուծելու համար:
«Հիշեցնեմ, որ դեռևս ապրիլին 500 միլիոն դրամ էր հատկացվել այս նպատակների համար, հետագայում՝ սեպտեմբերին 200 միլիոն դրամ և հիմա` հերթական խմբաքանակը։ Դեռևս հունվարից Կառավարությունը մատնանշել էր, որ առնվազն 1 միլիարդ դրամ այս ուղղությամբ գումար կհատկացնի։ Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափը 1.1 միլիարդ դրամ է»,- ասաց Սանոսյանը:
--00—ՄՀ