ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24 News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ չի խախտվել դպրոցականի կյանքի իրավունքը։
«Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», - ասված է դատարանի հաղորդագրությունում։
Եվրոդատարանն արձանագրել է, որ դպրոցականի մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների նախաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով էքննվել։
Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատճաշ հետաքննության համար։
--00—ՄՀ