ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Դեկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ թիվ 32/7 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի և 25-ամյա Աշոտ Պետրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Ն. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկայի ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Բախման հետևանքով Ford-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրա:
--00—ԼՄ