ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Նոր սերունդ» ծրագրի շրջանակում 10 տարում Հայաստանից մոտ 400 մասնագետներ հասցրել են այցելել ՌԴ։ Այս մասին այսօր Երևանում կայացած «Նոր սերունդ-2021» ֆորումի ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Երկրի բնակչության չափերի եւ նրա մասնակցության չափաբաժնի այս հարաբերակցությունը հիանալիորեն ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը կարևորում Հայաստանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոպիրկինը։
Ըստ աղբյուրի՝ խոսքը Հայաստանից ժամանած մոտ 400 մասնագետի մասին է։
--00—ԼՄ