ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
Դեկտեմբերի 10-ին` 3+3 ձևաչափով հանդիպմանը ներկայացված է եղել Վրաստանի դրոշը: Այս առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա իրենց համար անընդունելի է:
«Վրացական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր հստակ դիրքորոշման մասին` տարածաշրջանային այս ձևաչափի վերաբերյալ, նշել, որ մենք չենք քննարկի այս ձևաչափին Վրաստանի մասնակցությունը: Մոսկվայում դեկտեմբերի 10-ին ներկայացված է եղել Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է, մենք դրան կարձագանքենք դիվանագիտական համապատասխան ուղիներով»,- ասել է նա:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը, որին Վրաստանը չի մասնակցել։ Այդուհանդերձ, հանդիպմանը այլ երկրների դրոշների հետ մեկտեղ բարձրացվել է նաև Վրաստանի դրոշը։
--00--ԱԹ