ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24 News
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում 14 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու Արծրուն Իգիթյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն` Ալբերտ Այվազյանը, նրան զիջել է մեկ ձայնով:
Իգիթյանը խոստացել է ամեն ինչ անել` ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու և սպասելիքները արդարացնելու համար:
--00--ԱԹ