ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Գերիների հարցը ամենացավոտն է, մինչև այդ հարցը չլուծվի, Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից որևէ վստահություն չի կարող լինել: Դժվար է իրականացել համատեղ ծրագիր՝ ունենալով ցավոտ հարց, ինչպիսին է, օրինակ, անհետ կորածների և գերիների հարցը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ցանկացած տնտեսական համագործակցություն ենթադրում է առաջին հերթին վստահություն, իսկ վստահություն ինչպե՞ս կարող է լինել, որ Ադրբեջանը այդպիսի հարցը չի լուծում: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին, այդ հարցում ունենք միջազգային աջակցություն: Իմ կարծիքով՝ դա Պուտինի կողմից Ալիևին մի կոշտ, կատեգորիկ զանգի հարց է: Ռազմագերիների հարցը հայտարարության մեջ կա, և Ռուսաստանն էլ երաշխավորող պետության պատասխանատվություն է վերցրել, պետք է լուծի»,- ասել է Իգիթյանը։
Պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանը, տեսնելով գերիների հարցն ի՞նչ դժգոհություններ է առաջացնում Հայաստանում, փորձում է օգտագործել այդ հանգամանքը և Հայաստանի ներքին քաղաքական վիճակի վրա ազդել:
--00—ՄՀ