ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի ՌԴ-ում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` հավելելով, որ սա օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում այս տարվա ամենախոշոր գործարքն է։
Գևորգյանի խոսքով` մեկ այլ խոշոր գործարք իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում. ՀԷՑ և ֆիզիկական անձանց կողմից ձեռք են բերվել «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը:
--00--ԱԹ