ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, տիկին Նունե Սարգսյանը թանգարանի տնօրենի՝ Ռուզան Սարյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, եղել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում:
Շրջայցի ընթացքում տիկին Սարգսյանին են ներկայացվել թանգարանի ընթացիկ աշխատանքները, կրթական ու մշակութային ծրագրերը, ինչպես նաև՝ առաջիկա անելիքները:
--00—ՄՀ