ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Հունվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ:
--00--ԱՀ