ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24 News
Այս շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերական կարողությունների հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Նա հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը։ Հանդիպումներին ներկա էր նաև դեսպան Թրեյսին։ Գեներալ Վոհնը այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադ և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Նա նաև եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին»,- ասված է հաղորդագրությունում:
--00—ՄՀ