ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը համատեղ օպերացիա էր և նախապես պլանավորված: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:
Նրա խոսքով, Արմեն Սարգսյանի հեռացմամբ հստակ միտում կա դրսից ուժեղացնելու Նիկոլ Փաշինյանի դիրքերը:
«Երկիրը նորից ուզում են տեղափոխել նախագահական դաշտ, և Փաշինյանը գնալու է սահմանադրական փոփոխությունների: Երկրի կազմաքանդման ծրագիրը չի դադարել, և մենք տեսնում ենք՝ ինչպես է Փաշինյանը բողոքում, որ ես լիարժեք իշխանություն չունեմ, որ սրան կալանավորեմ, նրան կալանավորեմ, այսինքն՝ դիկտատուրան ամբողջությամբ է պետք Փաշինյանին, և ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանը նրան արծաթե սկուտեղի վրա հրամցրեց այդ ծառայությունը»,- ասել է Մանուկյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: