ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհին տեղակայված «Վերին Լարս» անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։
Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ «Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտի համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ պահպանվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկության արգելքը: Երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելներով՝ պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկա պահին Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։
--00--ՍԳ