Չարենցավանում թալանել են «Հրապարակ» թերթի լրագրողի տունը. նրան պատճառվել է խոշոր չափի վնաս

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 29,  24 News

․

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին, ոստիկանության Չարենացավանի բաժին դիմած, Չարենցավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վահե Մակարյանի ահազանգի փաստով, հայտնում է shamshyan.com-ը:



Վահե Մակարյանն այդ օրը ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել է, որ հունվարի 20-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ պայմաններում, իր բնակարանից գողացել են տարբեր արտարժույթի գումարներ, 1 հատ ոսկյա կախազարդով շղթա:



Կայքի տեղեկություններով Վահե Մակարյանին, որը «Հրապարակ» թերթի լրագրող է, պատճառվել է մոտ 750 հազար դրամի վնաս:



Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ