Մահացել է Իրանի ամենից ազդեցիկ կրոնական առաջնորդներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Աշխարհ

Կյանքի 103-րդ տարում մահացել է Իրանի ամենից ազդեցիկ կրոնական առաջնորդներից մեկը՝ մեծ այաթոլլա Սաֆի Լոթֆոլլա Ղոլիփայղանին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Այաթոլլա Ղոլիփայղանին հանդիսացել է 79 թվականի իսլամական հեղափոխության մասնակից, եղել է Իրանի Գերագույն առաջնորդի ընտրիչ փորագետների խորհրդի անդամ, Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ, որը զբաղվում է օրենքների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցերով եւ հաստատում է վարչակազմի առանցքային պաշտոններում թեկնածուներին, ներառյալ՝ նախագահին։ Երկար տարիներ դասավանդել է շիա մահմեդականների համար սրբազան համարվող Ղում քաղաքի կրոնական բարձրագույն դպրոցում։

Հանդիսանում է աշխարհում իսլամական իրավունքի, իսլամական միստիցիզմի եւ իսլամական գործանական էթիկայի առավել ազդեցիկ մասնագետներից մեկը։

--00--ԿԿ