Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի․ նախագահի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

արմեն

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ, հայտնում են Սարգսյանի աշխատակազմից։

Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի:

«Հետևաբար, այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում», - ասված է հայտարարությունում։

--00—ԼՄ