ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24 News
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով ԶԼՄ֊ների հարցին՝ անդրադարձել է Բելառուսի նախագահի երեկվա հայտարարությանը․
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:
--00—ՄՀ