ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Պարեկային ծառայության աշխատակիցները օգնություն են ցույց տվել Երևանում շմոլ գազից թունավորված 7-ամյա տղային՝ ծառայողական ավտոմեքենայով արագ տեղափոխելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել երեխայի կյանքը:
Լուրը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ նմանատիպ դեպքեր պարեկային ծառայության ընթացքում շատ է հանդիպում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը ասաց, որ ընտանիքը Ջրվեժից է: «Սկզբում պարեկային ծառայության միջոցով շտապ մեզ մոտ տեղափոխեցին տղային, այնուհետև շտապօգնության մեքենայով բերեցին երեխայի մորը: Հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո՝բաժնի ղեկավար Կարեն Տոնոյանի գլխավորությամբ բուժանձնակազմը ցուցաբերել է հնարավոր բոլոր բժշկական միջամտությունները: Երեխան և հատկապես մայրը ծայրահեղ ծանր վիճակում են այստեղ տեղափոխվել հիվանդանոց և այժմ իրենց լավ են զգում»,- ասաց նա:
--00--ՍԳ