ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և բաժնի պետի հետ քննարկել մի շարք հարցեր՝ այդ թվում անդրադառնալով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացառման կարևորությանը:
Այցի շրջանակում Պաշտպանը զննել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՁՊՎ-ն, որտեղ այցի պահին ձերբակալված անձինք չեն եղել։
Պաշտպանը ծանոթացել է ձերբակալված անձանց պահման պայմաններին և արձանագրել ՁՊՎ-ի պայմանների բարելավման և կահավորման խիստ անհրաժեշտությունը:
Նշված և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով Պաշտպանը իրավասու մարմիններին ներայացնելու է առաջարկություններ:
--00—ԼՄ