ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Փետրվարի 28-ից Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին` ժամը 14:00-ին, հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Գերատեսչությունից քաղաքացիներին հորդորում են նախապես հերթագրվել` հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, իսկ հարցերի դեպքում երկուշաբթիից մինչև ուրբաթ աշխատանքային ժամերին զանգահարել 047 94-84-35 հեռախոսահամարին։
--00--ՍԳ