ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ, սակայն պատրաստ չէ ընդունել Մոսկվայի ներկայացրած վերջնագրերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
«Բանակցությունների առաջին փուլը կայացավ, Ռուսաստանի պահանջները սկզբունքորեն անփոփոխ են մնում. դրանք այն պահանջներն են, որի մասին խոսել է Պուտինն իր ուղերձում։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ մի դեպքում պատրաստ չենք ընդունել ռուսական ցանկացած վերջնագիր։ Երբ կլինեն բանակցությունները, դեռ հայտնի չէ», - ասել է նա։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, նախատեսվում է բանակցությունների 2-րդ փուլ։
--00—ԼՄ