ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպմանն ընդգրկված են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
Մարտի 2-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն:
--00—ՄՀ