ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
«Իշխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբը փորձում է բերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցական կառույցի կարգավիճակի, այս կառույցները դիտարկում է «սվոյների» և «չուժոյների» համատեքստում, ինչն անվտանգային առումով սխալ է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԳՇ-ում իրականացված կադրային փոփոխություններին:
«ԳՇ-ում ղեկավարները պետք է լինեն ճանապարհ անցած մարդիկ, եթե աստիճանակարգով չի անցել, չի կարող իրեն լավ դրսևորել: Եթե այս կերպ շարունակվի՝ լավ կադրերը համակարգից հեռանալու են․ չի կարող երիտասարդ գա, աճի, զինվորական կրթություն պիտի ունենա: Ովքեր ստորագրել են Փաշինյանի հրաժարականի տակ, նրանց աստիճանաբար շարքից հանում են՝ բերելով նոր կադրեր»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։