ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջեյմս Շարփն այցելել է 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Ջրական (Ջեբրայիլ) և հայտարարել, որ բրիտանական ընկերությունները պատրաստ են ներդրումներ անել այնտեղ։ Այս մասին նա գրել է «Թվիթթերի» իր էջում։
Նա շրջանն անվանել է «վերադարձրած հող» ու հավելել, որ բրիտանական ընկերությունները պատրաստ են մասնակցել այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին։
--00—ԼՄ